Շոգ օր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նկարին խոշոր պլանով, գրեթե սիմետրիկ դասավորված են երկու տներ, որոնցից ձախինի հետնամասն է երևում, իսկ աջինի՝ ճակատային հատվածը: Երկու տների արանքով մի մոխրագույն, գորշ կաթնագույնին մոտ երանգով ճանապարհն է պաատկերված, որի վրայով դեպի ներքև է իջնում շագանակագույն պարկը/?/ գլխին պահող տղամարդ՝ գորշ վերնաշապիկով, մուգ ժիլետով, աջ ձեռքը գոտկատեղին դրած: Ձախ կողմի տան ներքևում՝ խիտ ստվերում՝բարձր, դարչնամանանեխագույն ցանկապատի մոտ, կնոջ նստած ֆիգուր է՝ երկար շագանակագույն շրջազգեստով, գոգնոցով, կարմիր գլխաշորով, ով նստած է նեղ ու գորշ նստարանին և ձեռքերի մերկ բազուկները դրել է ծնկներին: Կողքին դրված է մեծ, շագանակագույն, հյուսված զամբյուղ: Նույն ձախակողմյան տան վերում ու կողքին փարթամ կանաչով ծածկված ծառի կատարներն են երևում: Նկարի աջ մասում՝ առաջին պլանի անկյունում, կոկիկ խոտածածկ է: Նկարի հորիզոնից քիչ վեր՝ աջ կողմի տան հետևում, երևում է կապույտ հարթություն, մեկ այլ տնակի պատի հատված: Վերևի մասում բաց երկնագույն երկինքն է՝ մոխրագույն, սպիտակ թեթև ամպերով և դրանց հետևից արևի շողերով ողողված: Հեղինակ՝  Կրիմով Նիկոլայ Պետրովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 (?) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ -92