Շոթա Ռուսթավելի, 1937, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Տղամարդու ֆիգուր՝ միաձուլված երկաստիճան պատվանդանին: Ֆիգուրն ամբողջական, նստած գահավորակին, մութաքայի վրա: Ձախ ոտքը ծնկից ծալած գահավորակի ձախ եզրին, աջը՝ իջեցրած մինչև պատվանդանի առաջին աստիճանը: Ձախ ձեռքում և ծալված ծնկանը դրված բացված գիրք, աջ ձեռքում՝ գրչափետուր՝ հպած գրքի եզրին: Դեմքը ձվաձև, թեթևակի վեր դիրքով: Ուղիղ, երկար քթով, աչքերը նշաձև, հոնքերն ուղիղ: Շուրթերը նուրբ, միմյանց հպած, երիզված բեղ-մորուքով: Սրածայր կլորավուն գլխարկով, երկարափեշ զգեստով, թևքերը հետ քաշված, կարճաթև, մինչև ծնկները հասնող վերնահագուստով,: Բարձրակրունկ, սրածայր մաշիկով: Ձախ ուսից մինչև ներքև հասնող թիկնոցով: Գահավորակը աջից, ներքևում ձևավորված ճարտարապետական դեկորով: Նյութը՝ գիպս երանգավորված: Տեխնիկան՝ ծեփում; Չափսը՝ 53 x 23 x 24: Վիճակը՝ լավ: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 5172 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 22