Շոպենիանա: Մադրիդում Մ. Ֆոկինի բեմադրած “Սիլֆիդներ” բալետի ձևավորման էսքիզ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ Տեսակ/ժանր՝  Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Թատերական տեսարան է՝ ձևավորված կարմիր կտորով և դրասանգով՝ հյուսված խոտերից ու տերևներից: Աջից և ձախից կենդանի պատն է՝ վառ կանաչից, որ հյուսվում է փայտյա կանաչ գույնի կարկասի /հիմնակմախքի/ վրայով: Առջևում՝ բարձր պատվանդանների վրա, փայտյա ծաղկանոցներն են, նրանց վերևում՝ կարմիր կտորի երկու լաթ: Բեմի խորքում արձաններ են՝ բարձր պատվանդանի վրա. ձախ կողմում կանգնած կնոջ հագին կարճ տունիկա, իսկ ձեռքին՝ ինչ-որ առարկա կա: Աջ կողմի արձանը իրենից ներկայացնում է մերկ տղամարդու: Նրանց մեջտեղում՝ քիչ ավելի խորքային մասում, ծանր վարագույրը թափվում է փայտյա վանդակից, որ զարդարված է խոշոր գորշ – մանուշակագույն ծաղիկների դրասանգով, որ կիսաթափանցում է այլ դեկորացիաների մասը: Հեղինակ՝  Ալեքսանդր Նիկոլաևիչ Բենուա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-54