Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Հայաստանի ազգային պատկերասրահ Նկարագրություն ՝  Հ. Հովնաթանյանը ստեղծում էր դիմանկարներ նաև հիշողությամբ` վերարտադրելով կյանքից հեռացած մարդկանց պատկերները: Այդ շարքին է պատկանում Շուշանիկ Նադիրյանի դիմանկարը. Նստած, ձեռքը մեղմ դրված բազկաթոռի թևին: Կնոջ կերպարն ամբողջացնում են ճիշտ գտնված գունային լուծումները`զգեստի հագեցած մոխրագույնին համադրելով կրծքի մասի տաք կարմիրը: Լինելով նուրբ կոլորիստ, Հակոբ Հովնաթանյան իր աշխատանքներում առաջին հերթին ձգտում է գունային հյութեղության, ներդաշնակության: Հաճախ ստեղծելով գույների ուժեղ հակադրություններ, նա միաժամանակ հանդես է բերում չափի զգացում և գեղանկարչական ճաշակ: Կերպարը լիրիկական հնչեղությամբ են օժտում բաց պատուհանից երևացող բնանկարն ու լուսամուտագոգին դրված վարդերով լի ծաղկամանը: Ի տարբերություն մյուս դիմանկարների, որոնք պատկերված են չեզոք ֆոնի վրա, այստեղ նկարիչն առաջին անգամ փորձել է լուծել նաև հեռանկարի խնդիր, շնորհիվ բաց պատուհանի և պատկերված բնանկարի Նյութը՝  կտավ, յուղաներկ Հեղինակ՝  Հովնաթանյան Հակոբ Մկրտումի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1840-50-ական թթ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊ Հիմնական հաշվառանիշ՝  876 Բաժնեհաշվառանիշ՝  1340