Շվի

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Շվի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հովվի շվի է: Պատրաստված եղեգնից, ունի սուլիչաձև փչանցք, լեզվակ, երկարավուն փող, որը երեսի կողմում ունի 7, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Ձայնանցքերի դիրքերը հավասարաչափ են: Եղեգն ունի մուգ ոսկեգույն երանգ, այրման եղանակով փոքր-ինչ մգացված է: Վարպետ՝  Գևորգ Զոհրապի Ալոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անիի շրջ., Ձիթհանքով գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Նյութը՝  եղեգն Երկարություն (սմ)՝  32.2 Տրամագիծ (սմ)՝  1.5 Նկարագրություն՝  Տարածված են հիմնականում լեռնային շրջաններում, անասնապահությամբ զբաղվող ժողովուրդների մոտ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4416/11 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-112