Շվի

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Շվի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հովվական շվի է, պատրաստված ծիրանենու փայտից, ունի սուլիչաձև փչանցք: Փողը բաղկացած է 2 մասից, որոնք հագցվում են իրար մեջ: Հագնելու մասում կա մետաղե երիզ: Երկու մասի շնորհիվ կարելի է փոխել ձայնի հնչեղությունը: Փողն երեսի կողմում ունի 7, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Ձայնանցքերի դիրքը հավասարաչափ է: Նվագարանն ունի դեղնավուն երանգ: Վարպետ՝  Ռուշանյան Ռուբեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Նյութը՝  փայտ, մետաղ Երկարություն (սմ)՝  28.2 Տրամագիծ (սմ)՝  2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3265/12 ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-73