Շվի (ալտ)

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Շվի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շվիների ընտանիքին պատկանող փայտե փողային նվագարան է: Սուլիչին՝ օդահան անցքի վրա թագաձև, ալյումինից գոտի է կապած (նեղ մասը 0.9 սմ, լայն մասը՝ 1.5 սմ): Փողը բաղկացած է 2 մասից, որոնք հագնում են իրար: Կարճ մասը սուլիչի կողմն է: Ավարտվում է ուռուցիկ շրջագոտով, փորված է բիկոնիկ ելուստ, և վերջինիս հակադիր կողմերում արված են շրջագոտիներ (վերևում՝ 3, ներքևում՝1): Փողի երեսի մասում 7 ձայնանցք կա, հավասարաչափ բացվածքներով անհավասարաչափ հեռավորությամբ: Հեղինակ՝  Ռաֆիկ Ռուշանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Նյութը՝  փայտ, մետաղ Երկարություն (սմ)՝  47 Տրամագիծ (սմ)՝  2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/14 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174