Շվի՝ պատյանով

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Շվի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա) Սուլիչային խմբին պատկանող փայտե փողային նվագարանն ունի երկարավուն փող, որը բերանի մասում սուլիչաձև է, ունի քառակուսի, փոքրիկ լեզվակ: Երեսի կողմում փողն ունի 7, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Ձայնանցքերի շուրջը կան փորագիր եզրագոտիներ: բ) Շվիի փայտյա, փորագրազարդ պատյանը բաղկացած է 2 մասից, միակտոր փայտից են և ամբողջովին պատված զիգզագաձև նախշերով: Վարպետ՝  Կոլյա Դանիելի Թորոսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Աշտարակի շրջ. Բյուրական գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  փողի՝ 30.5, պատյանի՝ 32.5 Տրամագիծ (սմ)՝  2, անցքի՝ 0.4 Նկարագրություն՝  Տարածված են հիմնականում լեռնային շրջաններում, անասնապահությամբ զբաղվող ժողովուրդների մոտ: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4876/6 ա, բ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-129