Շրջանակ լուսանկարի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ձվաձև, ցանցկեն /ֆիլիգրան/, նախշազարդ հատվածը 1,3սմ է: Ընդհանուր նախշազարդ հարթ մակերեսի վրա՝ երկու կողմերում և վերևում, երեք ծաղիկներով զարդեր են ամրացված: Շրջանակն ունի ելուստավոր՝ վերին ծայրում հնգաթերթ ծաղկե, ներքևում՝ երկու նշաձև նախշեր: Հետևում բարակ գոտի, որից ամրացված է հյուսկեն հենակը, որ ներքևում բաժանվում է երկու ոլորուն հատվածի: Շրջանակի ներքևի մասում ամրացված թիթեղի վրա գրված է. Վարպետին՝ Գ. Սարյանից: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Նյութը՝  Արծաթ Քաշ (գր)՝  33,8 Լայնություն (սմ)՝  8 Երկարություն (սմ)՝  13,3 Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 770