Շքանշան «Կարմիր աստղ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Շքանշան Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Ուռուցիկ աստղ է, որի ճառագայթները պատված են կարմիր էմալով: Կենտրոնում կարմիր բանակայինն է՝ ձեռքին հրացան: Ներքևում պատկերված է մուրճ և մանգաղ: Շրջանաձև գրված է «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք»: Դարձերեսին կա գրված համար N3280949: Շքանշանը ստացել է Ղազարյան Ղարիբը 1954թ. նոյեմբերի 5-ին: Նյութը՝  Էմալ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Չափս՝  47x6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  597