Շքանշան՝ «Մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար»՝ շնորհված Ա.Խաչատրյանին ֆաշիզմից Ռումինիայի ազատագրման 30-ամյակի առթիվ. 1 հոկտեմբերի, 1974թ.:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Շքանշան Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Շքանշանը շնորհվել է կոմպոզիտորին «Մշակույթի ոլորտում վաստակի համար»: Սպիտակ էմալապատ մետաղից է, ութ գագաթանի աստղի տեսքով: Աստղերի ծայրերին տեղադրված են փոքրիկ մետաղե աստղիկներ: Շքանշանի միջնամասում կա սպիտակ շրջանակ, որի վրա տեղադրված է ջահ՝ շուրջը ազգային զարդանախշով կապույտ օղակ: Զարդանախշի միջնամասում պատկերված է Ռումինիայի ազգային դրոշը: Դարձերեսին կա ամրակ: Շքանշանը դրված է կարմիր գույնի հատուկ արկղիկի մեջ, որի ստորին հատվածում տեղադրված է շքանշանի շերտաձողիկը: Արկղիկի վրա ոսկե տառերով ռուսերենով գրված է «Շքանշան՝ մշակույթի ոլորտում վաստակի համար»: Նյութը՝  Մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռումինիա, Բուխարեստ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1974 թ. Նվիրատու՝  Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  396 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 182