Ուդ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Ուդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Լարային--կսմիթային նվագարան է: Ունի հատած տանձաձև իրան, կարճ ծայրում՝ դեպի ետ թեքված կոթ: Երեսի փայտյա դեկան հարթ է, կենտրոնում՝ եռանկյունաձև դասավորված երեք վարդյակ՝ արձագանքատու անցքերով: Արտաքուստ անցքերի վրա ծաղկանախշ, շրջանաձև կտրվածքով պլաստմասե վարդյակներ են և տանձաձև փայտյա զարդատախտակ է սոսնձված: Փայտյա խառակին կապված լարերը անցնելով դեկայի և կոթի վրայով ՝փաթաթվում են կոթի գլխիկին ամրացված ականջներին: Հեղինակ՝  Արամ Փափազյան Լայնություն (սմ)՝  34,5 Երկարություն (սմ)՝  80 Նյութը՝  փայտ, մետաղ, կապրոնե լարեր, պլաստմասսա Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հունաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6482 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-156