Ուզարլու

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Ժողովրդական հավատալիքների և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Հմայիլ Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Թալիսման (հուռութ), որը պահպանում է տիրոջ կյանքը և ունեցվածքը «չար աչքից»: Փայտյա եռանկյունի է ծածկված վարդագույն ֆլանելե կտորով: Հիմնային ծայրից կախված են թելեր՝ բույսի, պտուղների: Յուրաքանչյուր 3 ուլունքից հետո կարված է ծաղկավոր խիտ կտորի մի փոքրիկ հատված: Այդպիսի 12 ծաղկաշղթա կա: Եռանկյան մեջ նույն ձևով արված է ծառի պատկեր, իսկ գագաթին արված է օղակ այն կախելու համար: Ֆլանելե կտորի վրա ամրացված են երկու քորոցներ: Լայնություն (սմ)՝  30 Երկարություն (սմ)՝  13 Նյութը՝  Փայտ, կտոր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  399