Ուղերձ Սովետական բանակի կենտրոնական թատրոնի կոլեկտիվից Արամ Խաչատրյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ուղերձ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ուղերձը Ա. Խաչատրյանի ծննդյան 70-ամյակի և Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման կապակցությամբ է: Ստորագրված է Սովետական բանակի կենտրոնական թատրոնի (ՍԲԿԹ ) պետ, գնդապետ Ա. Պոնկոյի, Սովետական բանակի կենտրոնական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ա. Պոպովի, տեղական կոմիտեի նախագահ, ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Ս. Կուլաշինի, ռեժիսոր, թատերախմբի ղեկավար Ն. Վեյցերի, երաժշտական մասի վարիչ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ն. Մինիխի, կուսակցական բյուրոյի քարտուղար Վ. Գեզցովի կողմից: թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, ձեռագիր սևաներկով Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973թ., 15 հոկտեմբերի Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  625 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-367