Ուղերձ Վ. Ի. Լենինի անվ. Նովոկրամատորսկի մեքենաշինական գործարանի մշակույթի և տեխնիկայի պալատից Ա. Խաչատրյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ուղերձ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ուղերձը տրված է Կուլտուրայի պալատում հանդիպման առիթով: Ստորագրված է Վ. Ի. Լենինի անվ. ՆՄԳ մշակույթի և տեխնիկայի պալատի տնօրեն Ն. Եվտուշենկոյի, ՆԿՄԳ ԴԿ և գեղարվեստական խորհրդի նախագահ Վ. Մագիլևկինի կողմից: Ստորին ձախ անկյունում ՆԿՄԳ մշակույթի և տեխնիկայի պալատի կնիքն է: Երկրորդ էջին բրոնզե տառերով տպված են Լենինի խոսքերը.- «Արվեստը պատկանում է ժողովրդին», ինչպես նաև՝ «Կոմպոզիտոր, ԽՍՀՄ պետական և Լենինյան մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Արամ Խաչատրյանին»: թերթ՝  2 Նյութը՝  Տպագիր թուղթ, շրիֆտը` բրոնզագույն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նովոկրամատորսկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963թ. Չափս՝  20,4 x 28,7սմ Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  589 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-330