Ուղեցույց - ազդագիր՝ ԱՄՆ-ի Կանզաս-Սիթի քաղաքի ֆիլհարմոնիայի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բուկլետ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ուղեցույցի չորրորդ էջում տպագրված է. «Հանդիպում արտիստների հետ» խորագրով Ա.Խաչատրյանի հեղինակային համերգների մասին տեղեկատվությունը: Կոմպոզիտորի ղեկավարությամբ հնչել են հատվածներ «Գայանե» բալետից և Երկրորդ սիմֆոնիան: Հեղինակային համերգները կայացել են ԱՄՆ-ի Ինդիանապոլիս, Դետրոյթ, Չիկագո, Վաշինգտոն քաղաքներում: Խոսվում է նաև Պ.Չայկովսկու անվան միջազգային մրցույթի դափնեկիր, թավջութակահարուհի Կարինե Գեորգիանի մասին, ում կատարմամբ հնչել է կոմպոզիտորի Թավջութակի և նվագախմբի համար գրված կոնցերտը: Էջ՝  19 Նյութը՝  Թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կանզաս-Սիթի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968թ. Նվիրատու՝  Կ. Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  819 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-307