Չանգյուռ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Նվագարանը պատկանում է սազերի ընտանիքին: Ունի ութանկյուն զուգահեռանիստ իրան: Վզիկին միանում է երկար կոթը, որի վրայով անցնում են մետաղե վեց լարերը: Փայտե ականջներն ամրացված են չորսանկյուն զուգահեռանիստ գլխիկին: Դեկայի վրա կա ձայնավերարտադրման անցք, որից ցած ձևավոր խառակն է:Այն զարդանախշված է փայտը վառելու եղանակով: Հեղինակ՝  Հովհանես Փափազյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Նյութը՝  փայտ, մետաղ, կապրոնե լարեր Լայնություն (սմ)՝  19,5 Երկարություն (սմ)՝  63,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2678 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-63