«Չարենցյան 13 երգաշար»

«Չարենցյան 13 երգաշար»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  CD սկավառակ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Պերճ Թյուրաբյանը` հեղինակ կատարող Խաչիկ Դաշտենցի փեսան է, աղջկա ամուսինը: 15տարեկանում Կահիրեից ներգաղթել է Հայաստան, 1986թ. տեղափոխվել է ԱՄՆ, Նյու-Յորք: Ձայնապնակը պարունակող 13 երգերից երեքը` «Լուսամփոփի պես աղջիկ», «Կապույտը», «Առավոտը» ստեղծվել են 30տարի առաջ, իսկ «Խեղկատակ», «Հեռացումի խոսքեր», «Պատահական անցորդին», «Քամին», «Սոնետ անկշռելի», «Իմ անցած օրերի պես», «Նրբակիրթ Լ-ին», «Խրախճանք», «Շամիրամ», «Մարիոնետկա», «Շնորհակալ եմ Տեր», երգերը Չարենցի ծննդյան 100-ամյակի օրերին եւ հետո դերասան Ազատ Գասպարյանի նյույորքյան ելույթների եւ Պերճի հետ ունեցած հանդիպումների ժամանակ մոլի ու վարակիչ չարենցապաշտությունից: Գործիքավորումը` Տիգրան Նանյանի, երաժշտությունը` Պերճ Թյուրաբյանի, ջութակահար` Հովիկ Մեղրիկյան: Կատարում են Պերճ Թյուրաբյանը եւ Հասմիկ Մեյխանաջյանը: Ծախսերը մասամբ հոգացել են ԱՄՆ-ի եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչությունը: Հեղինակ՝  Պերճ Թյուրաբյան Նյութը՝  լազերային ձայնապնակ-CD Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7384