Չարլզ Դարվին «Տեսակների ծագումը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Միջին չափսերի ստվարածավալ գիրք է մուգ գույնի կազմով:Կազմը խունացած է, վերջինիս վերևի մասում Չ. Դարվինի բարիելեֆիկ դիմանկարն է:Ներսի կազմաթերթին թանաքով երկու անգամ, հաջորդաբար սյունակով գրված են Պարույր Ղազարյանի, Չ. Դարվինի անվան և ազգանվան սկզբնատառերը:Առաջնաթերթին նախորդող էջին ընծայագիր կա, որով գիրքը նվիրվում է Պարույրին:Ընծայագրման թիվն է՝ 10/Ix 39թ. «Նվեր իմ անկեղծ բարեկամի որդուն Պարույրին հիշելու և չմոռանալու մեզ»:Պոկված է գրքի ճարմանդային մասը:Շատ էջերի կարելի է հանդիպել Պ. Սևակի ընդգծումներին: Հեղինակ՝  Չարլզ Դարվին Էջ՝  765 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1936թ. Չափս՝  14.5*23 Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  91