Չարսավ

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Լվացման և բաղնիքի պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյունաձև է՝ մետաքսյա կտորից, նեղ եզրերին ունի ծոպեր: Երկար եզրերին երկայնքով անցնում է զույգ շեղանկյունաձև պատկերներից կազմված լայն զարդագոտի և երկու նեղ, անկյունաձև զարդանախշերից կազմված եզրագոտի: Դաշտի վրա լայն և նեղ տարագույն գծեր են: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  մետաքս Լայնություն (սմ)՝  100 Երկարություն (սմ)՝  203 Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/333 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085