Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Խաչի վանք Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Ընդերկայնական կտրվածք ` Այգեհովիտ գյուղի Խաչի վանքի. գծված սև մատիտով ուղղանկյունաձև նկարչական ալբոմի սպիտակ (խունացած) թղթի վրա: Թղթի վերևի հատվածում սև մատիտով գրված է հուշարձանի անվանումը (Ուզունթալա, Խաչի վանք): Թղթի ներքևի հատվածում կարմիր մատիտով` չափագրության հին համարը (N221) : Թղթի վրա կան տարբեր համարներ, նշաններ (սև մատիտով` N 47, N 238, կապույտ թանաքով`195, կարմիր մատիտով` խաչ) : Չափագրությունը կաշվե և ստվարաթղթե կազմով (30սմ x 21,5սմ) նկարչական ալբոմի 37-րդ թերթն է, որի կազմին սոսնձված` ուղղանկյունաձև սպիտակ թղթի վրա նշված է կատարող հեղինակի ազգանունը, կատարման ժամանակը և չափագրված հուշարձանների գտնվելու վայրերը: Հեղինակ՝  Աբելյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1938թ. Նյութը՝  թուղթ (նկարչական ալբոմի թուղթ), մատիտ Չափս՝  29,5սմ x 21սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշի մարզ, Իջևանի տարածաշրջան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 866 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 143/1-37