Չափագրություն

Թեմա՝  Կառույցներ / ճարտարապետական նյութեր Ենթաթեմա՝  Գծագրեր/մանրակերտեր Տեսակ/ժանր՝  Հավատքին առնչվող շինությունների եւ մանրամասների Բնօրինակի անվանում՝  Հավուց Թառ վ/հ գլխավոր եկեղեցու համակառույց Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Արևելյան լայնակի կտրվածք` Հավուց Թառ վ/հ գլխավոր եկեղեցու համակառույց. գծված տուշով դեղնած գծագրական A2 չափսի թղթի (վատման) վրա, գծագիրը գտնվում է միջնամասում, այն կատարված է սև տուշով` վրան առկա են սպիտակ ներկով ջնջումներ: Ներքևի աջ կողմում առկա է մատիտով գծված սյունակաշար (գծագրական շտամպ), որում առկա են « 705,77, 20.XI.77., Մ 1:50, ԱԲՈՎՅԱՆ, ԳԱՌՆԻ, ՀԱՎՈՒՑ ԹԱՌ, ԱՐԵՎԵԼՅԱՆ ԼԱՅՆԱԿԻ ԿՏՐՎԱԾՔ, ՊԱՐՏԻԱ N1, ԲՐ N 1, N 2, ՇԻՐԻՆՅԱՆ Գ., ԳՐԻԳՈՐՅԱՆ Ա. ԽՈՐԽՈՐՅԱՆ Տ.» գրառումները: Գծագրի տակ առկա է է «ԱՐՏԱՇԱՏԻ ՇՐՋ. ՀԱՎՈՒՑ ԹԱՌ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԼԱՅՆԱԿԻ ԿՏՐՎԱԾՔ Մ1:50, ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ ԲԱԼՅԱՆ Կ., ԽՄԲԻ ՂԵԿԱՎԱՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ Ս.» գրառումը, որի տակ առկա է մեխանիկական ջնջման հետք, որին հաջորդում է «18.04.1984 թ.» գրառումը: Չափագրության վերևի աջ անկյունում առկա է կապույտ թանաքով «0» դրոշմ: Հեղինակ՝  Գ. Շիրինյան, Ա. Գրիգորյան, Տ. Խորխորյան Նյութը՝  գծագրական թուղթ, տուշ Չափս՝  61,5սմ x 42սմ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1977 թ, 1984 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 1026 Բաժնեհաշվառանիշ՝  Չ 181/2-8