Չափակարկին

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի չափակարկին Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է գլանաձև բռնակից, կլոր գլխիկից և տափակ, ներքևում սրածայր թևերից: Թևերի կենտրոնական հատվածից քիչ վեր կա մեկական գլանաձև ելուստ, որոնցից մեկն ունի միջանցիկ անցք, որի միջով անցնում է գնդաձև գլխիկով հեղյուսը և անշարժ կերպով ամրանում մյուս ելուստին: Հեղյուսն ունի կառանիչ՝ սեղմիչ պտուտակ և կոնաձև, առանց պարուրակի հավելված, որոնց միջոցով ֆիքսվում է անհրաժեշտ չափը: Թևերից մեկին կա լատինատառ գրություն՝ «ESS.VEE»: Երկարություն (սմ)՝  13.7 Նյութը՝  պողպատ Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/29 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628