Թեմա՝
Արհեստագործության միջոցներ
Ենթաթեմա՝
Ոսկերչության գործիքներ, պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ոսկերչի չափակարկին
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բաղկացած է բռնակից, կլոր գլխիկից և տափակ, ներքևում սրածայր թևերից: Թևերի վրա՝ կենտրոնից քիչ վեր կան մեկական գլանաձև ելուստներ, որոնք հակառակ կողմից ամրացված են կլորագլուխ գամերով: Այս ելուստներից մեկը միջանցիկ անցք ունի, որի միջով անցնում է գնդաձև գլխիկով հեղյուսը և պարուրակով անշարժ միանում մյուս ելուստին: Հեղյուսն ունի կառանիչ՝ սեղմիչ-պտուտակ և կոնաձև շարժական հավելված, որոնց օգնությամբ ֆիքսվում է անհրաժեշտ չափը:
Երկարություն (սմ)՝ 10.8Նյութը՝ պողպատՆվիրատու՝ Հակոբ ՄոմջյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
8358/51
Բաժնեհաշվառանիշ՝
Ակ-2-624