Չոնգուր

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Լարային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Սազ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փոքր սազ է, որին անվանում են սազ-չոնգուր: Ունի տանձանման գլուխ և կոթ: Կոթի վրա կան 18 պլաստմասե լարեր: Նվագարանն ունի 3 մետաղյա լար, 3 ականջ: Իրանը պատրաստված է 6 կտոր փայտից: Կոթը ամբողջովին ծածկված է շեղանկյունաձև զարդանախշերով, որոնք արված են սադափից և կանաչ ներկված ոսկորից: Սադափները սպիտակ են և ոսկեգույն, վրան կան մետաղյա շրջանակներ: Ականջների մոտ կարմիր և սև փորագիր զարդանախշեր են երևում: Դեկայի վրա 11 եռանկյունաձև սադափե զարդատախտակներ կան, որոնցից խառակի տակինը ավելի մեծ է: Լայնություն (սմ)՝  դեկայի լայնքը՝ 10.5 Երկարություն (սմ)՝  56 Բարձրություն (սմ)՝  11 Նյութը՝  փայտ, սադափ, ոսկոր, մետաղյա լար Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Նվիրատու՝  Ալբերտ Աշճյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2519 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-54