Չուխա

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Տղամարդու հանդերձանք Տեսակ/ժանր՝  Վերնազգեստ Բնօրինակի անվանում՝  Տղամարդու վերնազգեստ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Տղամարդու վերնազգեստ- չուխան կարված է կապույտ բամբակյա կտորից, աստառապատված մոխրագույն գծեր ունեցող սպիտակ և աղյուսագույն մետաքսյա կտորներով: Թևաբերանները, կրծքի բացվածքը, կանգնած օձիքի բերանը և կրծքի վրայի գրպանը եզրակարված են մետաքսյա քուղով: Օձիքը հարդարված է էլիպսաձև ու ռոմբաձև կարով, կրծքի բացվածքի վրա երեք զուգահեռ կարեր են արված: Կարված է մեքենայով: XX դարի սկիզբ Երկարություն (սմ)՝  70 Ուսագլխի լայնություն (սմ)՝  43 Նյութը՝  բամբակ, մետաքս Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/7