Պ. Դուրյան, Երկերի ժողովածու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պ. Դուրյան, Երկերի ժողովածու Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Փոքր չափսերի սև կազմ ունեցող գիրք է, որ հրատարակվել է Պ. Սևակի խմբագրությամբ: Էջերի քանակը կազմում է 365 էջ: Հրատարակության մեջ տեղ է գտել (հատոր I) Պ. Դուրյանի տաղերը սկսած 1864 թվականից: Կան նաև անթվագիր տաղեր: Հրապարակախոսության շարքում տեղ են գտել բանաստեղծի այդ բնույթով գրված բոլոր գործերը: Հատորում զետեղված են նաև նամակները՝ ուղղված մեծ մասամբ Պ. Ադամյանին և Առաքել Լուսինյանին: Այնուհետև գրքի վերջին 163 էջերը կազմում են ծանոթագրությունները, տեղանունների և անձնանունների բառարանները: Հեղինակ՝  Պետրոս Դուրյան Էջ՝  365 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971 Չափս՝  14 * 17,5 Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  26