Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Դեկորատիվ առարկաներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Սեկրետեր է, որի վերին մասը իրենից ներկայացնում է մոխրասպիտակավուն մարմարե սալիկ, որը առաջ է գալիս ճակատային և կողային հատվածներից: Ունի ոչ շատ բարձր քիվ (կարնիզ) ՝ զարդարված բրոնզեգույն, մետաղական, ոճավորված ծաղիկների և տերևների տեսքով ժապավեն-ներդիրով: Կողային հատվածները հարթ են:
Դիմային հատվածը ոչ շատ խորը ուղղանկյուն դարակ է՝ ողջ պարագծով մետաղական ներդիր ժապավեն է զարդարված բուսական դրվագներով: Սև դաշտի կենտրոնով ողջ տրամագծով երևում է բրոնզե, դրվագազարդում՝ոճավորված տերևների և ճյուղերի տեսքով: Նույն ոճով են արված նաև մյուս չորս դարակները, որոնք տեղադրված են կենտրոնական ուղղանկյուն դռնակի տակ:
Ներսում ևս մեկ հատ ուղղակնկյուն դաշտ է ներգծված մետաղական ներդիրով, դրա կենտոնում մեծ ոսկեգույն ներդրվագ է S –աձև տերևներով, ճյուղերով և տերևներով, որի կենտրոնում ոճավորաված ջահանման ծաղկաման է ծաղիկներով:
Ներքևում ոչ բարձր պատվանդան է սահմաններից դուրս եկող և ներգծված բարակ բրոնզե ներդիրով ոճավորված հատած պատվանդան փարթամ ոճավորված տերևներով և ծաղիկներով, միացված երկու նեղ մետաղական գծերով և նմանատիպ ներդիրներ ուռուցիկ ռելիեֆով, ծանր ծաղկաշղթայով վերևի հատվածում: Ոտքերը 4-ն են, տափակ զարդաճաղ գլանի կենտրոնում:
Ստեղծման/Արտադրման ժամանակը՝ 19-րդ դարի երկրորդ կեսՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ-236