Պայուսակ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պայուսակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պայուսակը պատրաստված է բնական կաշվից, ունի ուղղանկյունաձև տեսք: Ներսից պաստառված է մետաքսյա դարջնագույն կտորով: Պայուսակը ներսից երկու միջնապատով բաժանվում է երեք բաժանմունքների: Երկրորդ միջնապատի վրա կան երկու փոքրիկ գրպանիկներ: Պայուսակի փակվող մասի վրա ներսի կողմից կա ելուստավոր փական, իսկ երեսի կողմից ամրացված է օվալաձև սպիտակ սադափ: Պայուսակի վրա կա մետաղյա օվալաձև փական՝ կենտրոնում անցք, որտեղ մտնում է կափարիչի վրայի փականի ելուստը: Պայուսակի վերևում ամրացված է բռնակ, որը կազմված է երկար, նեղ երկու հատվածներից, որոնք կենտրոնում իրար են միանում երկու օղակներով: Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  26 Նյութը՝  սադափ, բնական կաշի, արհեստական մետաքս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  18.08.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7347/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3335/1