Պայուսակ ծղոտե

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պայուսակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պայուսակը պատրաստված է ծղոտից, ունի ուղղանկյան ձև: Փակվում է մետաղյա փականով, եզրազարդված է շականակագույն կաշվե փոկով: Ունի սպիտակավուն բռնակ՝ ժանեակագործ ժապավենից:Ներսից աստառապատված է դեղնավուն մետաքսյա կտորով, ունի գրպանիկ: Հեղինակ՝  Ազիզյան Սաթենիկ Լայնություն (սմ)՝  19 Երկարություն (սմ)՝  31 Նյութը՝  Ծղոտ, մետաքս, բամբակ, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-ական թթ. Հայտնաբերման ժամանակը՝  20.09.83թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4492/14 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2497/14