Պայուսակ կանացի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հյուսածո/ժանեկագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պայուսակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաց շագանակագույն կաշվից կարված, ուղղանկյունաձև արկղի տեսքով: Պայուսակի փեղկերը բացվում փակվում են մետաղյա ծխնիների օգնությամբ: Պայուսակի կողմերի վրա շարքով դասավորված են դեղնավուն մետաղե փոքրիկ գնդիկներ: Կոճկվում է լեզվակների միջոցով, որը ավարտվում է մետաղե փականով: Ունի շղթայաձև երկու բռնակ, որոնք փեղկերին ամրացված են մետաղե օղակների օգնությամբ: Լայնություն (սմ)՝  10 Երկարություն (սմ)՝  13 Նյութը՝  Կաշի, մետաղ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Հայտնաբերման ժամանակը՝  21.03.1985թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5963/20 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2764/20