«Պապիկիս»

«Պապիկիս»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Փոքրիկ թղթին Հասմիկի եւ Գոհարիկի ձեռագիրն է.«Սիրելի եւ տաղանդավոր նկարիչ Ռեգինա Ղազարյանին Հասմիկից եւ Գոհարիկից»:18.05.69թ-Հաջորդ թղթին եւ դարձերեսին Ռեգինայի ձեռագիրն է, արտագրել է Հասմիկի եւ Գոհարիկի տողերը:Դարձերեսին գրել է.«Ինձ` Չարենցի թոռնիկներից: Ռեգինա 1967թ, «Պապիկիս»: «Երբ ծնվել եմ, պապիկս չկար, Բայց, կլիներ, կապրեր նա դեռ... «ՈՒ կժպտար, թե որ ապրեր, ու չլիներ չար ձեռքն օտար, Երբ ծնվել եմ պապիկս չկար»: Բանաստեղծությունից հետո «Ինչքան երջանիկ կլինեինք մենք, եթե պապիկիս նկարների փոխարեն նրան տեսնեինք, բայց Դուք, սիրելի նկարիչ,կենդանացրել եք նրան ձեր նկարներում: Շնորհակալություն Ձեր գեղեցիկ արվեստի համար: Բազյան- Չարենց Հասմիկ, Գոհարիկ»տողերն են: Ռուսերեն եւ հայերեն: Դարձերեսին«Նկարչի տուն« տպագիր տողերն են «տպավորություններ ցուցահանդեսից» . Երեխայի ձեռագրով փոքրիկ թղթի եւ բանաստեղծութկան դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Հասմիկ, Գոհարիկ Բազյան-Չարենց Նյութը՝  մանուշակագույն թանաք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 7356