Պավլիկյան շարժումը Հայաստանում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, ամբողջական, եզրով, շագանակագույն, արհեստական կաշի:Ոսկեգույն գլխատառերով գրված է հեղինակի անունը և գրքի անվանումը: Վերին հատվածում՝ նախշազարդ ուղղանկյան մեջ դաջված է հրատարակչության անվանումը, որի երկու կողմերից մինչև վերնագիրը իջնում են ուղղաձիգ նախշեր: Ներքևում հրատարակչության տվյալներն են: Կողին ոսկեգույն գլխատառերով գրքի անվանումն է: Ֆորզացը դատարկ է: Նախանվանաթերթին հրատարակչության խորհրդանշանն է: Անվանաթերթին շագանակագույն կամարաձև կենդանական զարդանախշերի մեջ գրքի մատենագիտական տվյալներն են՝ հայերեն և ռուըսերեն: Գրքի վերջում քարտեզ կա: Հեղինակ՝  Ստ.Տ. Մելիք-Բախշյան Էջ՝  265 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1953թ. Չափս՝  14,7x20,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 4300