«Պատերազմի վետերան» շարքից, «Մարկոս պապը թոռնիկի հետ» 1985

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ներքևից դեպի վեր 2/3 հատվածով սև, չեզոք, վերևում` բարձր անտենաներով եռանկյունաձև կտուրներով տների ֆոնին` դիմահայաց կանգնած տղամարդու առջևում` խոշոր ծանր ձեռքերով գրկած, դիմահայաց կանգնած փոքրիկ տղայի: Տղամարդը` կնճռոտված դեմքով, թավ բեղերով, կեպի գլխարկով: Հագին` շապիկ, բաճկոն: Տղամարդուն թիկնած տղան` ժպտադեմ, դեպի դիտողը ուղղած սևեռուն հայացքով, սրածայր ծնոտով, ձեռքերը թաքցրած շալվարի գրպանում: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  օֆորտ Չափս՝  31x21 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-341/7