Պատի զարդ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Պատի զարդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գործված է մետաքսյա սպիտակ թելով, եռանկյունաձև է: Փոքրիկ քառակուսիներից կազմված ցանցկեն դաշտ է, իսկ եզրերին իրար միացած, թեք տեղադրված ուղղանկյունաձև պատկերների երկու շարք է: Դաշտի վրա ծաղկի հորինվածք է, կենտրոնի ցողունի ծայրին ութ կլոր գնդերով պատկերված ծաղկանախշ է, իսկ կողքերից ելնող կլորավուն ցողունների ծայրին հնգաթերթ ծաղիկներ: Լայնություն (սմ)՝  21 Երկարություն (սմ)՝  27 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/35 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085