«Պատմության մթին լաբիրինթոսում...»

«Պատմության մթին լաբիրինթոսում...»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Բանաստեղծություն Բնօրինակի անվանում՝  Պատմության մթին լաբիրինթոսում... Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջին կան ջնջած բազմաթիվ բառեր, տողեր, հավելումներ, ուղղահայաց գծեր՝ 4: Վերեւում՝ 5 տողից հետո, այնուհետեւ քիչ ներքեւ՝ մեջտեղում գրած է՝ «26-27 գիշեր, IX 1936, Ծաղկաձոր, Յեղիշե Չարենց» եւ «26/IX/1936, Ծաղկաձոր, ստորագրություն»: I-ին էջին նույն բանաստեղծության տարբերակներ են, որի առաջին տողն է՝ «Պատմության (համայն) մթին լաբիրինթոսում...»: Վերջին տողը՝ «Քան ուղերձ գրված դասական վոճով...»: Էջին նկատելի է 22 տող: Դարձերեսին՝ տողերի հակառակ ուղղությամբ, կապույտ թանաքով գրած տողեր են, որոնք ընթեռնելի չեն: Այս էջի ներքեւում մանուշակագույն թանաքով գրած է՝ «26 օգոստոս 1936թ. Ծաղկաձոր...»: Հավանաբար I-ին էջի բանաստեղծության շարունակությունն է, I-ին տողն է՝ «Իսկ այստեղ այսոր, - վոչ՝ երեկ գիշեր-»: Վերջին՝ 4-րդ տողն է. «... են, տեսել գերեզմանս պատրաստ -»: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2332 182 Հիմնական հաշվառանիշ՝  ՉՁ ՀՖ 5594