Պատվանդան քանդակի կամ մոմակալի համար

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Տակդիրներ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Երեք առանձին, թեթևակի S-ձև ոտիկներ են՝ մեկ եռանկյուն հենակի վրա, որն, իր հերթին, ոճավորված տերևներով և յուրաքանչյուր կողին խխնջակով ձևավորված կոր ոտիկներ ունի: Յուրաքանչյուր կողի վերնամասում և ցածի մասում ականթի տերևներ են, միացման տեղում՝ ծավալային եռանիստ զարդատախտակ է, որի կողերի կենտրոնում ծաղկաթերթիկներից վահանակ է՝ խոշոր օվալաձև վահանակով, իսկ կողին՝ ականթի երկար տերև է, խոշոր ծաղկի լայն բացված գլխիկով: Կրող պատվանդանը եռանկյուն խոյակի տեսքի է, որը դեպի ներքև նեղանում է, ունի կլորավուն կողեր լայն տերևներով, որոնք կրում են արմավազարդ, որից կախ է ընկնում խոշոր բացված վարդ և ցցուն ռելիեֆով արմավազարդ: Երեսի կողմը հարթ է, ձևավոր կտրվածքով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850-1860 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-243