Պատվոգիր՝ Ռաֆիկ Գարեգինի Հասասյանին ( Մանկավարժ, ինքնուս նկարիչ, Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Պատվոգիր Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  ՀՍՍՌ Լուսավորության մինիստրության կոլեգիան և Լուսավորության, բարձրագույն դպրոցի ու գիտական հիմնարկների աշխատողների պրոֆմիության ռեսպուբլիկական կոմիտեի նախագահության պատվոգիրն տրված Ռաֆիկ Գարեգինի Հասասյանին՝ հանրապետական մանկավարժական ընթերցումներին սիստեմատիկաբար և ակտիվորեն մասնակցելու համար: Տպագիր, ձեռագիր, ստորագրություններով, հազիվ երևացող կնիքներով, հայերեն, ռուսերեն : Պատվոգրի թերթիկը հագած է հաստ ստվարաթղթե,կապույտ դերմոնտինե կազմի մեջ: Պահպանված: Նյութը՝  Ստվարաթուղթ, դերմոնտին, փայլուն թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք. Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963 թ. Չափս՝  18.5 x 28 Նվիրատու՝  Ռիտա Ռաֆիկի Հասասյան 2012 թ. դեկտեմբեր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3859 Բաժնեհաշվառանիշ՝  ՆՆՊԲ 444(2)