Պարտատոմս

Թեմա՝  Առևտրի, փոխանակման, ֆինանսական միջոցներ Ենթաթեմա՝  Առևտրի պարագաներ Տեսակ/ժանր՝  Թղթադրամ Բնօրինակի անվանում՝  Պարտատոմս Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Պարտատոմս ռուսական, 100 ռուբլիանոց, վարդագույն երանգով: Ա երեսին՝ ծաղկազարդ զարդանախշի մեջ, գրված է ГОСУДАРСТВЕННЫЙ КРЕДУТНЫЙ БИЛЕТЬ СТО РЫБЛЕЙ: Գրվածի աջ և ձախ կողմերում՝ զարդանախշի մեջ, «100» թիվն է: Պարտատոմսը ստորագրված է կառավարիչի և գանձապահի կողմից: Տոմսի սերիան է՝ АГ 603: Բ երեսին՝ ծաղկազարդ զարդանախշի կենտրոնում, ռուսական կայսրության զինանշանն է՝ երկգլխանի արծիվ, չորս անկյուններում գրված է. «100», իսկ զինանշանի աջ և ձախ կողմերում գրված է 100 РЫБЛЕЙ: Լայնություն (սմ)՝  9.5 Երկարություն (սմ)՝  14.5 Նյութը՝  Թուղթ Հայտնաբերման վայրը՝  ք. Եղեգնաձոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918թ. Նվիրատու՝  Գագիկ Միրզոյան Հայտնաբերման ժամանակը՝  1998թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  7344