Պկու (պզիկ)

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Պկու Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Փողային նվագարան է, լեզվակային խմբին պատկանող: Նեղ, երկարավուն փայտյա փող է՝ ծայրին եղջյուր: Մունդշտուկը լեզվակով է, լեզվակը պահում է թելը փաթաթած: Մունդշտուկը շարժական է և հագնում է փողին, իսկ եղջյուրը անշարժ է: Փայտե փողն երեսի կողմում ունի 6 ձայնանցք, որոնք բացված են հավասարաչափ հեռավորությամբ: Հակառակ կողմում՝ ունի 1 ձայնանցք: Փողը պզիկին ամրանալու մասում ունի պղնձե երիզ: Աստիճանաբար լայնացող ոսկորից մասը պատրաստված է կենդանու պոզից: Հեղինակ՝  Ռուբեն Նապոլեոնի Ռուշանյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Նյութը՝  փայտ, եղեգն, ոսկոր Երկարություն (սմ)՝  ընդհ.՝ 36, փողի՝ 23, պոզի՝ 8.7 Տրամագիծ (սմ)՝  լայն մասը՝ 4.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3265/7 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-73