Պ.Օ. Բոմարշեի “Ֆիգարոյի ամուսնությունը” բեմադրության ձևավորման էսքիզ Մոսկվայի Կամերային թատրոնի համար, առաջին ակտ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ Տեսակ/ժանր՝  Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Սենյակի ներսի դեղին-կանաչ-շագանակագույն ֆոնին, որն ունի նաև գորշ դեղին, մոխրագույնի հետ խառնված սյուներ, սյուների վերևներում՝ կուպիդոնների արձանիկներ, ձախ կողմում պատւհաններ, պատկերված են թվով տասը գործող անձիք, որոնք բաշխված են նկարի ողջ մակերեսով մեկ: Նկարի վերնամասում՝ գրեթե մինչև նկարի կենտրոնը, սպիտակ, մոխրագույն, կապտավուն երանգներով վարագույրն է, որն իր ուռուցիկ կողային հատվածներով եզրավորում է բեմը: Սպիտակ վարագույրի արանքներից դուրս են գալիս կարմիր , զարդված կտորներ: Մարդիկ բաշխված են հետևյալ խմբերով՝ ձախից՝ երեք հոգի, կենտրոնում՝ երկու և երեք, աջից՝ երկու հոգի: Նրանք հագին ունեն հնատիպ, ուռուցիկ, խայտաբղետ զգեստներ, գլխարկներ, կանայք՝ հետաքրքիր վարսահարդարում և կեղծամներ: Տղամարդիկ հագել են կարճ տաբատներ, նրանց տակից երևացող տրիկոներ, բաճկոններ, կոշիկներ, երկարաճիթ կոշիկներ և այլն: Նկարի ամենակենտրոնում՝ հանգուցային մասում, կարմրամորագույն բազկաթոռի թևին նստել է մի երիտասարդ տղա՝ երկնագույն շորերով: Ընհանուր առմամբ նկարը խայտաբղետ գույներով է հագեցած, լավ, հագեցած հորինվածք ունի: Հեղինակ՝  Սուդեյկին Սերգեյ Յուրևիչ 1884-1946 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-177