Ջ. Վերդիի “Դոն Կառլոս” օպերայի բեմադրության դեկորացիայի էսքիզ Միլանի “Լա Սկալա” թատրոնում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ Տեսակ/ժանր՝  Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նկարիչը պատկերել է պալատական սրահում կատարվող մի տեսարան: Սրահն ունի բարձր առաստաղ, միջին հատվածում տեղ է գտել շքեղ մուտքը՝ դեպի ցած իջնող աստիճաններով, որոնց վրա կանգնած է ասպազենով մի տղամարդ: Նկարի ձախ հատվածում պատուհաններն են՝ բարձր, եռահարկ դասավորվածությամբ: Աջից և ձախից՝ պատերի երկայնքով, դեպի նկարի ներս կրճատվելով, դասավորված են աթոռներ, նստարաններ, որոնք կիսով չափ են զբաղված: Մուտքի երկու կողմերում վեր են խոյանում եզրագծեր՝ հերալդիկ նշաններով, դրոշներով ու կնիքներով՝ կարծես գոտևորելով մուտքի դռները, դարձնելով դրանք հանդիսավոր: Անմիջապես դռան վերևում հսկա մի ռելիեֆ է պատկերված՝ հեծյալն իր ձիու վրա, իսկ նրանց վերևում մի մեծ թագ է քանդակված: Գահ-բազկաթոռների կողքին տեղավորված են տղամարդկանց ֆիգուրներ՝ երկար զգեսներով, պատկերված շատ արագ, էսքիզային ձևով, ընդհանրացված և սահուն: Առաջին պլանում իսկ՝ բաց ու մուգ նախշավոր հատակին, պատկերված է նստած տղամարդու ֆիգուր՝ մուգ հագուստներով, հենված լայն ցածր սեղանին, որը ծածկված է սփռոցով և տարբեր առարկաներով՝ նկարված լայնաթափ, ընդհանրական: Հեղինակ՝  Նիկոլայ Ալեքսանդրովիչ Բենուա /1901-1988/ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-290