Ջանթիկ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  ՀՀ Վայոց Ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ջանթիկ՝ / հովվի պայուսակ / առջևի երեսը նախշազարդ է, բաժանված չորս զարդագոտիների: Երկուսի մեջ պատկերված են խաչեր, մեկի մեջ՝ Տ-աձև նախշեր, մեկի մեջ՝ քառանկյունաձև վարդյակներ: Հետևի երեսին կան երեք երիզագոտիներ, որոնցից կենտրոնականի վրա կա խաչաձև զարդեր: Ջանթիկի կողքերը կարված են «շրեզ» կոչվող զարդակարով: Հայտնաբերման վայրը՝  գ. Արտաբույնք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  Այծի մազ Լայնություն (սմ)՝  19 Երկարություն (սմ)՝  16 Հայտնաբերման ժամանակը՝  1970թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Վայոց ձոր մարզի Եղեգնաձորի երկրագիտական թանգարան Շիֆր՝  ԵԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  93