Ռադիոընդունիչ «ԶԻՇ»,

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Ռադիո-էլեկտրոնային սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատյանը փայտից է, ուղղանկյունաձև, որի կողմնային մասերը նեղ են, դիմացի ու ետևի պատերը՝ լայն են : Դիմացի մասում՝ կենտրոնում ունի ուղղանկյունաձև փորվածք, որի մի մասը պատված է գործվածքով, որից ներքև՝ դեղին հիմնագույնի վրա տեղադրված է ապակե ցուցատախտակը: Որի երկու կողմերում տեղադրված են պտուտակները ՝ անջատող-միացնող, ալիքները և ձայնը կարգավող: Ցուցանակից վերև ուղիղ կենտրոնում տեղադրված է լամպը, գործվածքի աջ անկյունում գրված է ռադիոընդունիչի մակնիշը «Зиш »: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բալտիկա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1952թ. Նյութը՝  Փայտ, պլաստմասա, ապակի, գործվածք Երկարություն (սմ)՝  57 Բարձրություն (սմ)՝  35 Հայտնաբերման ժամանակը՝  1984 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5622 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-137