Ռադիոընդունիչ լամպային ձայնասկավառակային նվագարկիչով

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Ռադիո-էլեկտրոնային սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Տեսաձայնային Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ռադիոընդունիչ լամպային՝ ձայնասկավառակային նվագարկիչով՝ ,,КАНТАТА-204՛՛ , դեղնավուն փայտե կմախքով: Վերևի կափարիչը աջ կողմում բացվում է 48սմ x 30սմ չափով, որի ներսում գտնվում է ձայնասկավառակային նվագարկչի մեխանիզմը: Ռադիոընդունիչը ուղղանկյունաձև է, ճակատային մասի վերևում, բացվող կափարիչից ներքև և ամենաներքևի մասում կան թիթեղյա մասեր, առջևի ճակատային մասում է գտնվում ապակյա ուղղանկյուն ցուցիչը, որի վրա գրված են քաղաքների անուններ, ալիքների անուններ /ռուսերեն/ և թվեր /ալիքների հաճախականությունները/: Ապակյա ցուցիչի աջ կողմում, քիչ ներքև գտնվում է սև գույնի պտուտակ, ճակատային մասը սպիտակ՝ հաճախականությունները կարգավորելու համար: Ապակյա ցուցիչի ներքևի և վերևի կողմերը սահմանազատված են ալյումինե բարակ և երկար երիզներով: Ռադիոընդունիչի ամենաներքևի մասում, ձախ կողմում տեղակայված է անվանումը՝ ,,КАНТАТА-204՛՛, այնուհետև դեպի աջ ուղղանկյուն, սև գույնի, ճակատային մասը 1 սպիտակ ստեղ է, որից հետո դեպի աջ 3 սև, կլոր, ճակատային մասերը սպիտակ պտուտակներ են և 8 ուղղանկյուն իրար կողք տեղադրված սև, դեպի ներս սեղմվող ստեղներ: Ռադիոընդունիչը հենվող ոտքեր չունի, աշխատող է: Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  ք.Հրազդան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  Փայտ, ապակի, երկաթ և այլն Լայնություն (սմ)՝  30սմ Երկարություն (սմ)՝  75սմ Բարձրություն (սմ)՝  28սմ Նվիրատու՝  Վ.Երեմյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1603 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 350