Ռադիոընդունիչ-նվագարկիչ

Թեմա՝  Գիտատեխնիկական միջոցներ Ենթաթեմա՝  Ռադիո-էլեկտրոնային սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Տեսաձայնային Թանգարան՝  Հրազդանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ռադիոընդունիչ-նվագարկիչ /ձայնասկավառակների/ ,, Рекорд՛՛ /1950-ական թթ./, փոփոխական հոսանքով աշխատող, փայտե մուգ գույնի կմախքով՝ բաց գույնի եզրագծերով: Դիմացի մասը երեսապատված է գործվածքով, որի վրա է գտնվում միացման ցուցիչ լամպը, գործվածքի վրա գրված ,, Рекорд՛՛ -ի տառերի մի մասը ջարդված են և չկան, իսկ աջ մասում ապակյա քառակուսի էկրանով , որի վրա ալիքային նշումներն են: Ներքևի դիմացի մասում կան 3 կարգավորիչներ: Վերևի մասը բացվող է, որտեղ և գտնվում է ձայնասկավառակային նվագարկիչը՝ ձայնասկավառակի տեղադրման կլոր մասով և թևիկով ասեղը, ինչպես նաև արագության փոփոխիչը: Ռադիոընդունիչի հետ կա նաև /առանձին/ լարով ալեհավաքը /անտենան/: Հոսանքին միանում է ետևից ելնող էլեկտրական լարով: Վարպետ՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԽՍՀՄ Հայտնաբերման վայրը՝  Հրազդանի տարածաշրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Նյութը՝  Փայտ, երկաթ, ապակի, գործվածք Չափս՝  45սմ x 30սմ x 28սմ Նվիրատու՝  Ա.Հավհաննիսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԳՄ 1428 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 270