Ռանդա

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Փայտամշակության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Փայտկոկիչ-ռանդա Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կազմված է զույգ կոճղակներից, դանակից /կտրիչ/ և սեպից: Կոճղակները ուղղանկյունաձև են, որոնցից մեկի վրա տեղավորված է սեպի օգնությամբ ամրացված դանակը: Կոճղակներն առջևում ունեն փորվածքներ, ինչի հետևանքով դարձել են աստիճանաձև: Կոճղակները իրար են միանում իրենց վրա միջանցիկ անցքերով անցնող քառանիստ երկու ձողերով, որոնք մի կոճղակից դուրս են գալիս և ձգվում վերածվելով բռնակների: Լայնություն (սմ)՝  5 Երկարություն (սմ)՝  22 Բարձրություն (սմ)՝  19 Նյութը՝  փայտ, մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Կողբ, Նոյեմբերյանի շրջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. սկիզբ Նվիրատու՝  Վասիլ Բաղինյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  895/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-89