Ռոյալի քանդակ, հուշանվեր՝ Ա. Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Բարձրաքանդակ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ռոյալը ընկուզենու փայտից է, որն ամրացված է կաղնու փայտից պատրաստված և սև գույնով ներկված պատվանդանի վրա: Պատվանդանի վրա փակցված է փոքրիկ փայտիկ՝ սրտի տեսքով, որի վրա կա գրություն. «Budapest», ֆիլհարմոնիայի նկարը, 1956թ.»: Բարձրաքանդակի վրա կա գրություն. «Bartok,festival»: Հուշանվերը նվիրել են կոմպոզիտորին Հունգարիայում 1956թ-ին, նրա հեղինակային համերգների օրերին: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հունգարիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. Նյութը՝  Փայտ Լայնություն (սմ)՝  2,7 Երկարություն (սմ)՝  6,5 Բարձրություն (սմ)՝  7 Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  542 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-281