Ռուբայիներ: Քառեակներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջստվարաթղթյա, փափուկ, եզրով: Կազմը ձևավորված է դեկորատիվ, արևելյան զարդանախշերով և պատկերով՝ կարմիր հագած տարազով կինը՝ կարասը թևի տակ, թասը ձեռքին: Կապույտ, արևելյան ոճով գեղագիր տառերով տպված է հեղինակի և տաղաչափողի անունը: Կազմին քաշված է մոմլաթե թափանցիկ կազմաշապիկ: Անվանաթերթը կրկնակի՝ անգլերեն, հայերեն: Նախանվանաթերթին կազմի ձևավորման նույնատիպ կրկնությունը, որին նախորդում է զույգ բացված նախանվանաթերթ, վրան հեղինակի անունը անգլերեն: Ճակատանկարը Սահակ Չթչյանի լուսանկարը. 24 իլյուստրացիաներով: Ֆորզացը դատարկ, կապույտ: Հեղինակ՝  Օմար Խայյամ Փոխադրող՝  Սահակ Չթչյան Էջ՝  144 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, արհեստական կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոս - Անջելես Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1953թ. Չափս՝  21x26,5 Նկարիչ-Ձևավորող՝  Դարվիշ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3480