Ռուս-հայերեն բառարան, հատոր I

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ռուս-հայերեն բառարան, հատոր I Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գիրքը մոխրագույն կազմով մեծ չափերի է, որի ճարմանդային մասը բացակայում է, ուստի կազմի 2 կողմերը սոսնձված են երեք տեղով սովորական կտորից: Կազմի ներսի կողմին կան մատիտով և թանաքով արված մակագրություններ: Առաջինը գրքի ձախ կողմի վերևի անկյունում թեքությամբ արված «Մարտիրոսյան Գառնիկ Լևոնի» մակագրությունն է մատիտով ընդգծված, որից ներքև հորիզոնական ձևով արված է «Ղազարյան Պարույր», որից անմիջապես ներքև արդեն թանաքով արված է Ղազարյան Պարույր մակագրությունը: Վերջինս առնված է կարմիր մատիտով գծված ուղղանկյան մեջ: Չորրորդ մակագրությունը կապույտ մատիտով է գրված և ռուսերեն է՝ Казарян Паруйр: Բառարանի էջերը բացի 582-607 և 930 էջերից ամուր են, իսկ հիշատակվածները կարերից պոկված են և սոսնձման կարիք են զգում: Բառարանի շատ էջերի որոշ բառահատվածների թարգմանությունները ընդգծված են: Կազմի վերջին էջին նույնպես կապույտ մատիտով ռուսերեն արված է Казарян Паруйр մակագրությունը Հեղինակ՝  Կոլեկտիվ՝ Ավդալբեկյան, Պ. Սոտնիկյան, Ե. Տեր -Մինասյան Էջ՝  1166 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933թ. Չափս՝  17,5 * 25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  13